GoNative 2017 տեխնիկական կոնֆերանսը կանցկացվի նոյեմբերի 11-ին

Նոյեմբերի 11-ին Երևանում կանցկացվի Go Native 2017 տեխնո կոնֆերանսը, որի առանցքային թեմաներն են մոբայլ, web, front-end և back-end ծրագրավորումը: 

Կոնֆերանսի նպատակն է զարգացնել և նոր մակարդակի հասցնել նմանատիպ ձևաչափով միջոցառումների անցկացումը և օգնել ՏՏ մասնագետներին նոր կապեր հաստատել ու ընդլայնել մասնագիտական ցանցը:

Այս տարի GoNative-ի  բանախոսներն են երիտասարդ և մոտիվացված, իրենց բնագավառներում առաջատար մասնագետներ: Նրանց թվում են Triada Studio-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանը, Noor Games-ի հիմնադիր Նարեկ Աղեկյանը, gg-ի տեխնիկական գծով մասնագետ Արմեն Սանասարյանը և այլք:

Նշենք, որ միջոցառման տոմսերն անվճար էին և սպառվել են երկու օրում:

Go Native 2017-ի մանրամասներին  և օրակարգին կարելի է ծանոթանալ այստեղ: