Google-ը գործարկեց Android 10-ը

Google-ը հայտարարել է, որ Android 10 գործող համակարգը հասանելի է դարձել Pixel-ի գուգլաֆոնների համար:

Կորպորացիայի բլոգում նշվում է, որ Android 10-ը համալրվել է Live Caption նոր ֆունկցիայով, որը հնարավորություն է տալիս տեսագրություններում խոսքը վերափոխել սուբտիտրերի: Այս հնարքը հասանելի կլինի նույնիսկ այն օգտատերերի համար, որոնք անձամբ են տեսահոլովակներ պատրաստում:

Նոր համակարգում«խելացի» պատասխանները աշխատելու են թռուցիկ պատուհանների ձևով. այդ դեպքում անհրաժեշտություն չի լինի ամեն անգամ ծրագրին ադրադառնալ:

Android 10-ի համար մշակված է հատուկ Focus Mode ռեժիմ, որը արգելափակում է բոլոր շեղող ծրագրերը: Իսկ Family Link ծրագիրը կվերահսկի, թե որքան ժամանակ են երեխաներն անցկացնում սմարթֆոնի կամ այլևայլ ծրագրերի վրա: