Google-ի և LG-ի համատեղ նոր Nexus 4 սմարթֆոնը (ֆոտոշարք)

Google և LG ընկերությունները պաշտոնապես ներկայացրել են Nexus շարքի նոր սմարթֆոնը՝ Nexus 4-ը:


Այն ունի 4.7 դյույմ True HD IPS Plus էկրան՝ 1280 x 768 պիքսել կետայնությամբ, քառամիջուկ Qualcomm Snapdragon S4 Pro պրոցեսոր՝ 1.5 ԳՀց հաճախականությամբ, 8Մպ հիմնական և 1.3Մպ դիմային ֆոտոխցիկ, Wi-Fi, Bluetooth, GPS, NFC, USB մուտք և 3G (WCDMA) и HSPA+ բջջային ցանցերի համատեղելիություն:

Սմարթֆոնն ունի նաև 2100մԱ/Ժ հզորությամբ մարտկոց և կարող է լիցքավորվել անլար տեխնոլոգիայով: Nexus 4-ն աշխատում է Android 4.2 Jelly Bean նոր բջջային օպերացիոն համակարոգով, որը կրկին ներկայացվել է երեկ: