Google-ը անձնական տվյալներ է հայտնում գովազդատուներին

Google-ը հավաքում է օգտատերերի անձնական տվյալները, այնուհետև թաքուն փոխանցում է դրանք գովազդատուներին, հաղորդում է Financial Times-ը: Հատուկ այդ նպատակով IT գիգանտը ստեղծում է գաղտնի վեբ-էջեր, որպեսզի շրջանցի եվրոպական խիստ օրենքները: Ինքը՝Google-ը, վստահեցնում է՝ երբեք նման բան չեն անում առանց օգտատերերի համաձայնության: Սակայն Financial Times-ը հաղորդում է, որ Google-ը շարունակում է «խաղալ կրակի հետ»:

Դա դեմ է ինչպես Google-ի քաղաքականությանը,այնպես էլ նոր եվրոպական օրենսդրությանը:Վերջինս նախատեսում է մաքսիմալ թափանցիկություն՝անձնական տվյալներ հավաքագրելու ոլորտում: