Google-ը դադարեցրեց իր ամենահաջողված սմարթֆոնների վաճառքը

Google-ը հայտարարել է, որ դադարեցնում է Pixel 3А և Pixel 3А XL սմարթֆոնների պաշտոնական վաճառքը։ Այս մասին հայտնում է Android Police-ը։ Այս սմարթֆոնները վաճառքում են հայտնվել 2019 թվականի մայիսին ու դարձել էին Pixel-ի առաջին սմարթֆոնները, որոնք չէին դասվում ֆլագմանների շարքին։ ԱՄՆ-ի Google Store-ում դրանք արդեն չկան, սակայն դեռ հնարավոր է գնել որոշ խանութներում։

Pixel 3A և 3A XL սմարթֆոնները մեծ պահանջարկ ունեին շնորհիվ իրենց ցածր գնու լավ տեսախցիկի։ Գինն ընդամենը 399 դոլար էր։  Google Pixel 3А-ի շնորհիվ ընկերության վաճառքները միայն 2019-ի առաջին եռամսյակում ավելացան երկու անգամ։

Google Pixel 4А նոր սմարթֆոնի անոնսի մասին, սակայն ոչ մի խոսք։ Սակայն այն ստացել է արդեն BIS սերտիֆիկատը Հնդկաստանում, IMDA Սինգապուրում և FCC-ը ԱՄՆ-ում։ Համաձայն չհաստատված տեղեկությունների, Pixel 4А-ն կհամալրվի Snapdragon 730 պրոցեսորով, 5․81 դյույմ էկրանով, դիմացի տեսախցիկը կլինի 8ՄՊ, իսկ հիմնականը՝ 12ՄՊ։