Google-ը դալթոնիզմով տառապող մարդկանց համար նոր գործիք է մշակել

Google-ը ծրագրավորողների համար նոր գործիք է մշակել Chrome հավելվածի համար, որը ծրգրավորողներին թույլ կտա տեսողության խնդիրների իմիտացիա անել։ Դա կօգնի մեծացնել կայքերի հասանելիությունը տեսողական անոմալիաներ ուեցող մարդկանց համար։  

Ծրագրավորողները կարող են օգտվել այդ նոր ֆունկցիայից, մտնելով Chrome բրաուզերի tools բաժինը։ Այնտեղ նոր բաժին է ավելացել, կոչվում է ՝ «տեսողական խնդիրների իմիտացիա»։ Այդ բաժնում տեսողական սահմանափակումների մենյու կա։ Ընտրելով դրանցից մեկը, օրինակ՝ տրիտանոպիան (այդ հիվանդության ժամանակ մարդիկ չեն տարբերում դեղինն ու կապույտը) ծրագրավորողները կկարողանան հասկանալ, թե այդ հիվանդությամբ տառապող մարդիկ ինչպես են տեսնելու իրենց կայքը։ Նոր գործիքը հնարավորություն կտա կայքն այնպես պատրաստել, որպեսզի գույները խոչընդոտ չհանդիսանան կայքի կոնտենտին ծանոթանալու համար։ Դալթոնիզմով տառապող մարդիկ, հաճախ գույների անհամապատասխանության պատճառով չեն կարողանում լիարժեք օգտվել այս կամ այն կայքից։    

Google-ն այս նոր գործիքը մտցրեց անմիջապես Mozilla-ի՝ «Firefox-ը սահմանափակ կարողություններով մարդկանց համար» նախագծից հետո։

Կարևոր է, որպեսզի ծրագրավորողներն իրենց կայքը պատրաստելիս օգտվեն այս երկու բրաուզերների գործիքներից միաժամանակ, քանի որ կայքերն այս բրաուզերներում տարբեր կերպ են արտացոլվում։  Color Blind Awareness-ի տվյալներով աշխարհում ավելի քան 300 միլիոն մարդ տառապում է դալթոնիզմով։ Դա աշխարհի բոլոր տղամարդկանց 8 տոկոսն է, և բոլոր կանանց 0,5 տոկոսը։

Google-ի նոր գործիքը հասանելի կլինի Chrome 82 տարբերակում, որը գտնվում է վաղ փորձարկման փուլում։