«Google»-ը դարձել է Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի հովանավորը

<<Մեզ համար մեծ պատիվ է, որ Google#WCIT2019-ի պաշտոնական հովանավորն է: Այս օրը կրկնակի է արժեվորում այն փաստը ,որ Google-ը նշում է իր 21-րդ տարեդարձը:
Եկեք շնորհավորենք նրանց ծննդյան օրվա առթիվ և պատրաստ լինենք դիմավորել ընկերությանը Երևանում, Հայաստանում, հոկտեմբերի 6-9-ը>>, ասված է WCIT 2019 Yerevan-ի պաշտոնական կայքէջում:

Հիշեցնենք, որ այս տարի WCIT ՏՏ համաշխարհային համաժողովն անցկացվում է<<Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ>> խորագրի ներքո: Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից: