Google-ը թողարկել է Android 10 օպերացիոն համակարգը բյուջետային հեռախոսների համար

Հատուկ բյուջետային սմարթֆոնների համար Google ընկերությունը մշակել է Android 10 Go Edition օպերացիոն համակարգը(ՕՀ) ։ Այն համալրվել է մի ամբողջ շարք գործառույթներով :

Մասնագետներին հաջողվել է ներառել նոր օպցիաներ ՕՀ-ի աշխատանքում և բարելավել Pixel շարքի բջջային սարքերի անվտանգությունը:Google-ի հայտարարության մեջ նշվում է, որ օպերացիոն համակարգը կտեղադրվի մինչեւ 1 Գբ օպերատիվ հիշողություն ունեցող սարքերի վրա: Խոսքը բյուջետային սմարթֆոնների մասին է, որոնց կուտակիչի ծավալը սահմանափակ է: Նմանատիպ օպերացիոն համակարգի առաջին տարբերակը հեղինակները ներկայացրել էին 2 տարի առաջ՝ Android 8 Oreo անվանումով: Android 10-ը փաստացի դարձավ երրորդ խոշոր համանուն ծրագրային կոնֆիգուրացիա

Google-ը բարելավել է ՕՀ-ի ընդգրկունակությունը՝ նոր ծրագրեր ներառելու համար: Համակարգում ի հայտ է եկել  Google Assistant ձայնային օգնականի գործառույթը:

ՕՀ-ում ներառվել է Ֆիլտրերի միջոցով ֆայլերի արագ որոնման ֆունկցիան: Բյուջետային սմարթֆոնների օգտատերերը կարող են տվյալներ փոխանցել այլ սարքավորումների առանց ինտերնետին միանալու: