Google–ը կվերադարձնի խաղերի վրա ծախսած գումարները

Սուվոնի մարզային դատարանը Google–ի կորական մասնաճյուղին ստիպել է հետ վերադարձնել խաղերի վրա ծախսված գումարները, եթե դրանք դեռահասաը վատնել է առանց ծնողի թույլտվությամբ։

Ամեն ինչ սկսվել էր այն բանից հետո, երբ չինացի մի երեխայի ծնող դատական հայց էր ներկայացրել ընդդեմ ընկերության։ Վերջինիս որդին մոտ 1630 դոլարի խաղային կոնտենտ էր գնել առանց իր թույլտվության։

Դատարանի որոշմամբ Google–ը կվճարի վատնած գումարի միայն 50 տոկոսը, քանի որ ըստ դատարանի մեղքի բաժինը հավասարապես և՛ ծնողինն է, և՛ ընկերությանը։ Google–ը պետք է հետևի, թե ինչ  քարտից են վճարումներ կատարվում և թե ում անունով է գրանցված տվյալ քարտը։