Google-ը ստեղծում է սեփական պրոցեսորը

Մեծ է հավանականությունը, որ որոնողական հսկան սեփական օպերացիոն համակարգն է մշակում, որոնք կկիրառվեն ընկերության Pixel սմարթֆոններում։ Ընկերությունը դա պլանավորում է անել արդեն հաջորդ տարում։ Ընդ որում, արդեն հիմա սմարթֆոնների պրոցեսորների ավելի հին տարբերակները կարող են օգտագործվել Chromebook-ում, հայտնում է Axios-ը։ Apple-ն արդեն վաղուց է իր սեփական պրոցեսորներն օգտագործում իր սարքավորումներում։ Կարծես նման մի բան էլ Google-ն է ուզում անել։

Համաձայն Axios-ի, «Whitechapel» աշխատանքային անվանումով չիպը կարող է լինել ARM ութմիջուկանի պրոցեսորը։ Համաձայն հաշվետվության, պրոցեսորը կարոն են հարմարացնել Google-ի մեքենայական ուսուցման հետ, իսկ չիպի մի մասը նախատեսված կլինի Google Assistant-ի աշխատանքի բարելավման համար։

Google-ն արդեն օգտագործում է սեփական չիպերն ու պրոցեսորներն իր որոշ սարքավորումների վար։ Օրինակ՝  Pixel սմարթֆոնների որոշ մոդելներում առկա է անվտանգության միկրոսխեմա՝ Titan M անվանումով։ Միևնույն ժամանակ Pixel 4-ում առկա Pixel Neural Core անվանումով պրոցեսորը, սակայն հիմա Pixel-ի հիմնական պրոցեսորը Qualcomm-ի բազայի վրա է։