Google-ը ցույցադրել է Android Wear ՕՀ-ի ծանուցումների աշխատանքը

android-wear-screens

android-wear-lead2Android Wear-ը Google-ի օպերացիոն համակարգերից է, որը նախատեսված է կրելի սարքերի՝ թևնոցների, ժամացույցների և նմանատիպ սարքերի համար: Դրա հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն ստեղծված է Google Now-ի հիման վրա, որն իրենից ներկայացնում է հիշեցումների ծառայություն: Իսկ թե ինչ տեսք կունենան Wear օպերացիոն համակարգի ծանուցումները, Google+ սոցցանցի իր էջում ցուցադրել է Google-ի նախագծողներից Թիմաթի Ջորդանը:

Նկարներում ցուցադրված են օրացույցի, Clash of Clans խաղի ծանուցումները, ինչպես նաև զգուշացում այն մասին, որ գրասենյակում ծուխ է: Ցուցադրված է նաև պոդկաստի ղեկավարման տեսքը:

Աղբյուրը՝ engadget.com