Google-ի ալգորիթմի շնորհիվ ռոբոտներն ինքնուրույն կսովորեն քայլել

Google Robotics նախագծի ինժեներները հեղափոխական ալգորիթմ են ստեղծել: Սա բեկումնային պահ է ռոբոտներին քայլել սովորեցնող տեխնոլոգիաների մեջ: Կատարելագործելով արդեն գոյություն ունեցող ալգորիթմները՝ ընկերության աշխատակիցները ստեղծել են չորքոտանի մի ռոբոտի, որն ինքնուրույն սովորել է քայլել տարբեր ուղղություններով, նույնիսկ շրջադարձ է կատարում: Ընդ որում, մարդկային գործոնն այս գործընթացքում նվազագույնի են հասցրել:

Սովորաբար ալգորիթմները փորձարկում են համակարգչային սիմուլյատորի միջոցով, հետո այն ներբեռնում են սարքավորման մեջ: Այս անգամ մասնագետներն ընտրեցին կարճ, բայց մի փոքր վտանգավոր ճանապարհը, քանի որ տապալման դեպքում հարկավոր էր լինելու ամեն ինչ նորից սկսել: Նրանք առանց վիրտուալ փորձարկման ալգորիթմը ներբեռնեցին ռոբոտի մեջ: Հոդվածը հեղինակները տեղադրել են ArXiv.org պորտալում, որպես նախապատմություն:

Ռոբոտին բաց են թողնում սահմանափակ տարածությունում ու ստիպում գործողությունների մի ամբողջ շարք յուրացնել: Հենց նա հասնում էր որոշակի կետի, այդտեղից շրջադարձ է կատարում ու հետ վերադառնում: Գիտնականներն ալգորիթմում հստակ հրաման են դրել, որպեսզի ընկնելուց հետո ռոբոտն անմիջապես վերադառնա ելման դիրքին:

Ռոբոտին սկզբում փորձարկել են հարթ մակերևույթի վրա, որպեսզի ռոբոտը հասկանար՝ ինչպես պետք է տեղաշարժվել: Այդ գործողությունները յուրացնելու համար չորքոտանուց մեկուկես ժամ պահանջվեց: Հետո խեղճի գործն ավելի բարդացրին: Հարթ մակերևույթից նրան տեղափոխեցին ռետինե խորդուբորդ մակերևույթի, հետո էլ  հիշողություն ունեցող գորգի վրա: Յուրքանչյուր տարածությունում քայլել սովորելու համար ռոբոտից պահանջվեց համապատասխանաբար 4.5 ու 5.5 ժամ: «Ինքնուրույն սովորելու հնարավորություն ստանալով՝ ռոբոտները մոտենում են այն աշխարհին, որտեղ մենք ապրում ենք ու չեն մնում լաբորատորինաերի սահմաններում»,- ասել է նախագծի համահեղինակ Չելսի Ֆիննը: Հետագայում նախագծողները պատրաստվում են նոր ալգորիթմը փորձարկել նաև այլ տեսակի ռոբոտների վրա: Կա նաև խմբակային փորձարկման ծրագիր, ինչը ենթադրում է, որ սահմանափակ տարածությունում կհավաքեն մի քանի ռոբոտների ու կփորձարկեն ալգորիթմը: