Google-ի Gboard ստեղնաշարը էմոջիներ ու սթիքերներ կառաջարկի օգտատիրոջը

Google-ը հայտարարել է, որ իր՝  Gboard  ստեղնաշարում կհայտնվի արհեստական բանականություն, որը կօգնի օգտատերերին կողմնորոշվել էմոջիների, սթիքերների և  GIF ֆայլերի ընտրման հարցում։

Նորույթն արդեն հասանելի է անգլալեզու  Android սարքերի համար, իսկ մոտ ապագայում այն հասանելի կլինի բոլորին։  Google-ը չի հայտարարել արդյոք հասանելի կլինի նորույթը  iOS-ի համար, թե՝ ոչ։

 

Google-ը վստահեցրել է, որ ամեն բան արհեստական բանականությունը հավաքում, վերլուծում ու գեներացնում է բացառախես սմարթֆոնում և ոչ մի տեղեկատվություն չի հայտնվում ընկերության սերվերներում։ Սրա շնորհիվ սթիքերներ  ու էմոջիներ  ընտրելու ժամանակը բավական կրճատվել է։