Google-ի որոնումը կօգնի հաշվել կալորիաները

Google որոնողական համակարգում հայտնվել է հաշվիչ, որը թույլ է տալիս արագ կերպով հաշվել հայտնի ռեստորանների ուտեստների կալորիաները: Օրինակ` եթե որոնենք MacDonalds-ի Մակչիքեն սենդվիչի մասին տեղեկատվություն (calories in MacChicken): Բացի կայքից` կարելի է նաև նույն հարցը տալ OK Google-ի միջոցով:

Ավելի վաղ Google-ը հայտարարեց, որ մշակում է նոր Im2Calories հավելվածը, որը հնարավորություն կտա իմանալ սմարթֆոնով լուսանկարած ուտեստի կալորիական արժեքը: Արհեստական ինտելեկտը կճանաչի պատկերները և կորոշի մթերքների տեսակը։ Հավելվածի կատարած սխալի դեպքում օգտագործողը կարող է ուղղումներ մտցնել, ինչը կկատարելագործի համակարգի ալգորիթմը։

Աղբյուրը` The Next Web