Google-ը շնորհավորում է ՀՀ անկախության 24-րդ տարեդարձը

Google որոնողականի գլխավոր էջում այսօր՝ սեպտեմբերի 21-ին, տեղադրվել է Հայաստանի Հանրապետության դրոշը՝ ՀՀ անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ։

Սեղմելով ՀՀ դրոշի վրա՝ կտեսնեք անկախության տոնի ու հռչակագրի վերաբերյալ տարբեր հղումներ։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը քվեարկեց հանուն Հայաստանի անկախ ապագայի: Այդ նույն օրն էլ Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ԽՍՀՄ-ից անկախանալու և անկախ պետություն ստեղծելու մասին: 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունը: