Google-ը պատրաստվել է Ձմեռ պապի հետ հանդիպմանը

CaptureGoogle-ը շատ ակտիվորեն պատրաստվում է Ամանորի տոներին: Ընկերությունը թարմացրել է Android-ի համար նախատեսված Santa Tracker հավելվածն ու Chrome-ի ընդլայնումը: Այս ծառայության միջոցով երեխաները կկարողանան հետևել, թե ինչպես է Ձմեռ պապը շրջում աշխարհով մեկ ու նվերներ բաժանում:

Բացի այդ՝ տոների առիթով Google-ը ծառայության կայքում կթողարկի տարբեր խաղեր ու անակնկալներ: Ինչ վերաբերում է Android հավելվածին, ապա այն ամեն օր կհամալրվի մեկ նոր հնարավորությամբ:

Ձմեռ պապի գտնվելու վայրին հետևելու համար կարող եք օգտվել նաև NORAD Santa tracker-ից, որը մշակվել է Microsoft ընկերության հետ համատեղ:

Աղբկուրը՝ Droid-Life.com