Google–ը կհրաժարվի Android–ից

Bloomberg-ի փոխանմամբ, Google–ը պատրաստվում է Android համակարգ թողարկել, որը արդեն նախագծում է մոտ 5 տարի։ Համակարգը կստանա Fuchsia անվանումը։

Համակարգի գոյության մասին պարզ է դարձել 2 տարի առաջ` 2016–ին։ Իսկ 2018 թվականին մշակողները հնարավորություն ունեցան այն գործարկել Google–ի ֆիրմային նոութբուքերում։

Հայտնի է դարձել, որ նորույթը քրոսպլատֆորմային է լինելու` Google–ը նպատակ ունի այն թողարկել պլանշետերում, սմարթֆոններում, բորձրախոսներում և այլ սարքավորումերում։

Այստեղ մեծ ուշադրություն է դարձվելու անձնական տվյալների անվտանգությանը։ Ընկերությունը փորձում է գտնել անվտանգության և թափանցիկության եզրագիծը։

Համակարգը ստեղծվելու  է նոր միջուկի վրա, որը այդքան էլ սերտ կապ չի ունենա Linux–ի հետ։ Սա կբերի նրան, որ ներկայիս մի շարք գաջեթներ անհամատեղելի կլինեն նոր հարթակի հետ։

Չնայած համակարգի անոնսին դեռ երկար պիտի սպասենք, բայց Google–ը մեծ ծրագրեր ունի այս հարթակի հետ կապված։