Google Chrome-ը հիշողության հետ խնդիր ունի

Chrome բրաուզերում անվտանգության հետ կապված խնդիրները մեծամասամբ կապված են հիշողության անվտանգության հետ։ Google-ի ինժեներներն այս եզրակացությանն են հանգել շուրջ 912 բարձր և կրիտիկական կարևորության բագերը վերլուծելուց հետո։ Դրանք 2015-ից հետո մշտապես ազդեցություն են ունեցել բրաուզերի աշխատանքի վրա։ Բայց այս խնդիրը միայն Google-ի բրաուզերով չի սահմանափակվում։ iOS և macOS օպերացիոն համակարգերում արձանագրված խնդիրների ու խոցելիությունների մեծ մասը կապված է հենց հիշողության հետ։