Google-ում աշխատանքի խափանում է տեղի ունեցել

Մի շարք երկրների համացանցի օգտատերեր իրենց բողոքն են արտահայտել Google որոնողական ցանցի որոշ ծառայությունների անսարքության պատճառով: Այդ մասին հայտնել է Downdetector պորտալը, որը հավաքել և հրապարակել է օգտատերերի բարձրացրած խնդիրները:

Պորտալը, մասնավորապես, հաղորդել է Google-ի որոնողական համակարգի վատ և սխալ աշխատանքի և Google-ի էլփոստի մուտքի հետ կապված խնդիրների մասին:

Google համակարգի աշխատանքից ամենամեծ դժգոհությունը հայտնել են ամերիկացի օգտատերերը: Խնդիրներ են ունեցել նաև Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Պերուի, Բրազիլիայի, Ռուսաստանի, Ճապոնիայի, Ավստրալիայի օգտատերերը: