Ինչպես ստանալ 2 ԳԲ հավելյալ ծավալ Google Drive-ում

Փետրվարի 9-ը նշվում է որպես «Անվտանգ համացանցի համաշխարհային օր»: Այս տոնի կապակցությամբ Google ընկերությունն իր Google Drive ամպային պահոցի բոլոր օգտատերերին հնարավորություն է տալիս ստանալ հավելյալ 2 ԳԲ ազատ տարածություն:

Ինչպես հայտնի է, Google-ում գրանցված ցանկացած օգտատեր ստանում է 15 ԳԲ ազատ տարածություն Drive-ում, որը նախատեսված է նկարների, փաստաթղթերի, նամակների և այլ ֆայլերի պահպանման համար:

 

Google Drive 1

Հավելյալ 2 ԳԲ տարածություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղմամբ և անցնել սեփական հաշվի անվտանգության ստուգման գործընթացը: Դա կտևի ընդամենը մի քանի րոպե: Ամբողջ գործընթացն իրենից ներկայացնում է հեռախոսահամարի ստուգում, հավելյալ էլեկտրոնային հասցեի ստուգում, միացված սարքերի և հավելվածների հաստատում:

 

Google Drive 2

Ստուգման վերջում Google-ը տրամադրում է հավելյալ տարածությունը, ինչի մասին վկայում է ներքևում հայտնված հաղորդագրությունը:

Աղբյուրը` Androidpolice