Google Glass-ը երկրորդ կյանք է ստացել

Alphabet ընկերությունը ներկայացրել է Google Glass Enterprise Edition խելացի ակնոցի նոր տարբերակը: Ընկերությունը հայտարարել է, որ փոխվել և բարելավվել է խելացի ակնողի տեխնիկական բնութագիրը:

Wired-ի փոխանցմամբ՝ գլխավոր փոփոխությունը 2013-ին թողարկված Explore Edition-ից այն է, որ մոդուլը հնարավոր է անջատել ակնոցի շրջանակից, որի շնորհիվ Google Glass-ը կարելի է միացնել այլ՝ պաշտպանող կամ օպտիկական ակնոցի: Ինչպես նաև հզորացվել է պրոցեսորը:

Alphabet-ի ներկայացուցիչը նշել է, որ խելացի ակնոցներն արդեն օգտագործում են GE, Boeing, DHL և Volkswagen ընկերությունների աշխատակիցները Միացյալ Նահանգներում:

Նշենք, որ Google Glass-ը ներկայացվել է 2012-ին, առաջին նախատիպերը հայտնվել են 2013-ի փետրվարին: Սարքը նախատեսված է եղել զանգվածային շուկայի համար, սակայն այն տապալվել էր: Google-ը ստիպված է եղել սառեցնել նախագիծը 2015-ի ձմռանը, այժմ ներկայացվել է խելացի ակնոցի նոր սերունդը: Հետաքրքիր է՝ ինչ ճակատագիր կունենա այս տարբերակը: