Google-ի խելացի բարձրախոսները ձայնագրում են այն ամենն, ինչ լսում են

Google Home խելացի բարձրախոսները ձայնագրում են այն ամենն, ինչ լսում են, անգամ եթե չեն դիմել ձայնային օգնականին։ Այս մասին հայտնում է VRT News-ը։ Նման խնդրի առաջ էր բախվել նաև Alexa-ն, Amazon-ը փաստել է, որ լուրերը ճիշտ են։

VRT News-ի փոխանցմամբ հոլանդացի և բելգիացի մի քանի օգտատերերի զրույցներ է ձայնագրվել , անգամ վեճեր։ Օգտատերերը չեն ասել «Ок, Google!» արտահայտությունը։ VRT News-ը նշում է Google Home-ի նկարագրության մեջ չկար կետ, որ նշեր անընդհատ ձայնագրություններ անելու անհրաժեշտությունը։

Google-ի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբաներ իրավիճակը։