Google-ը 550 մլն դոլար կներդնի չինական JD.com առցանց խանութում

Google-ը որոշել է 550 միլիոն դոլար ներդնել չինական JD.com առցանց խանութում, որը Alibaba-ից (AliExpress-ի սեփականատերը) հետո երկրի երկրորդ խոշորագույն առևտրային գործնեություւն ծավալողն է:

Reuters-ի փոխանցմամբ, տեխնոլոգիական հսկան որոշել է մտնելլ Չինաստանի էլեկտրոնային առևտրի շուկա. ԱՄՆ-ի և Չինաստանի ընկերությունների միջև ռազմավարական գործընկերությունը նախատեսում է Հարավարևելյան Ասիայում, ԱՄՆ-ում և Եվրոպայում մանրածախ նախագծերի զարգացում:

Google-ը JD.com-ի Ա դասի  27.1 միլիոն բաժնետոմսերը գնում է   20.29 դոլարով:

Ամերիկյան ընկերությունը նշում է, որ ներդրումները կօգնեն իրեն նաև խթանել JD.com ապրանքների վաճառքը Google-ի առևտրային ծառայությունում: Ընկերության աջակցությունը, իր հերթին, կօգնի առցանց խանութին դուրս գալ Հարավարեւելյան Ասիայի և Չինաստանի շուկաների սահմաններից դուրս: