Google Lens գործառույթը հասանելի է դարձել անդրոիդ բոլոր սարքերի համար

Google ընկերությունը  Twitter–ի իր միկրոբլոգում հայտնում է, որ  այսուհետ Google Lens–ի հնարավորությունները  հասանելի են անդրոիդ բոլոր սարքերի համար։

Google Lens–ի շնորհանդեսը տեղի է ունեցել անցյալ տարվա մայիսին և մինչ այժմ ծառայությունը հասանելի էր միայն Pixel շարքի սմարթֆոնների համար։

Google Lens–ը  Google Photos հավելվածում  Google Assistant–ի հավելյալ հնարավորություն է, որը, իրական ժամանակում օգատործելով սմարթֆոնի տեսախցիկը, տեղեկատվություն է հաղորդում շրջակա օբյեկտների մասին։

Google Photos ծառայությունը  ընկերության օնլայն խանութում արդեն թարմացված է։  Տեխնոհսկան խոստանում է ծառայությունը շուտով  այն հաանելի կլինի նաև  iOS գաջեթների համար։