Google Maps-ը զբոսանքներ է առաջարկում Արեգակնային համակարգում

Google Maps-ով այժմ հնարավոր է «շրջել» Արեգակնային համակարգում, ուսումնասիրել մոլորակները, տիեզերքը: Օգտատերերը առցանց կարող են տեսնել 15 երկրային մարմին, այցելել Մարս, Վեներա, Մերկուրի, Պլուտոն, Ցերերա մոլորակներ, Սատուրնի և Յուպիտերի արբանյակներ նույնպես:

Երկրային մարմիններից յուրաքանչյուրը հնարավոր է պտտել ինչպես գլոբուսը, մոտեցնել և առանձնացել քարտեզը, կարդալ հետաքրքիր տեղեկություններ դրանց մասին, անունների ծագումնաբանությունը և այլն:

Այս նախագծի համար Google-ն օգտագործել է NASA-ի, Եվրոպական տիեզերական գործակալության, Միջազգային տիեզերակայանի լուսանկարները, ինչպես նաև աստղագիտական ուղղվածության նկարիչ Բյորն Յոնսոնի աշխատանքները: Օգտագործված լուսանկարների մեծ մասն արվել է 1997-ին գործարկված Kassini զոնդի օգնությամբ, որը կես միիոնից ավելի լուսանկար է ուղարկել Երկիր իր աշխատանքի ընթացքում:

Նշենք, որ այս ամառ Google-ը ներկայացրեց վիրտուալ էքսկուրսիա Միջազգային տիեզերակայանում, որի ընթացքում կարող եք ազատ շրջել տիեզերակայանի 15 մոդուլներում, ծանոթանալ միջավայրին, աշխատանքն ապահովող սարքավորումներին, տիեզերագնացների առօրյային: