Google Maps-ում այժմ հնարավոր է նշել վայրերը տարբեր սթիքերներով

Google Maps-ի Android-տարբերակում այժմ կա նոր ֆունկցիա, որը հասանելի է դարձել օրերս: Այն թույլ է տալիս օգտատերերին նշել իրենց բնակության վայրը, ինչպես նաև որոշ այլ վայրեր տարբեր սթիքերներով:

Այժմ հասանելի է ավելի քան 24 սթիքեր` ամրոցների, նավակների, տարատեսակ տների, վիշապի և նունիսկ ստորջրյա նավի տեսքով: Երբ օգտատերը մեկ անգամ նշի իր ցանկացած վայրը այդ սթիքերներց մեկով, նա հնարավորություն կունենա տեսնել այն ամեն անգամ հավելված մուտք գործելիս:

Googel Maps 1

 

Google Maps-ն այսպիսով փորձում է ավելի խելացի և օգտակար հավելված առաջարկել իր օգտատերերին, որը կկարողանա սովորել նրանց սիրած վայրերը, առաջարկել նորերը, որոնք, հավանաբար, կհետաքրքրեն նրանց: Որքան հաճախ եք Դուք օգտագործում այս հավելվածը, այնքան ավելի ճշգրիտ և լավ է այն աշխատում:

Աղբյուրը` The Verge