Google Maps-ում հայտնվել են խցանումների մասին տեղեկացնող ծանուցումներ

Android ՕՀ-ի համար նախատեսված Google Maps հավելվածը թարմացվել է, և այժմ կարողանում է ծանուցել մոտակա փողոցներում առկա խցանումների մասին: Երբ հավելվածը թարմանա, անմիջապես կտեսնեք նոր հնարավորությունն ակտիվացնելու առաջարկը:

 

Եթե ծրագրում եք հաճախ օգտագործել այս ֆունկցիան, ապա դեսկթոփի վրա կարող եք ավելացնել հատուկ վիջեթ. բացեք վիջեթների մենյուն, գտեք «Խցանումներ» վիջեթն ու սահեցրեք այն գլխավոր էկրանի վրա:

Նոր հնարավորությունն աշխատում է Google Maps 9.39 և ավելի թարմ տարբերակներում: Եթե չեք ցանկանում սպասել ավտոմատ թարմացմանը, բեռնեք այն այստեղից: