Google-ը պատրստվում է նոր մեսինջեր ստեղծել

Google ընկերությունը պատրաստվում  է թողարկել սեփական  արտադրության մեսինջեր, որը կստանա Android Messages անվանումը։

Google-ի աշխատակցիցները տեղեկացրել են, որ այս հավելվածը ներկառուցված կլինի Android օպերացիոն համակարգով աշխատող բոլոր  սմարթֆոններում։ Թողարկումից որոշ ժամանակ անց, հավելվածը կհայտնվի նաև բոլոր պլանշետներում և  համակարգիչներում։ Google-ի աշխատակիցները հավաստիացում են, որ ընդամենը 1 տարի անց  հավելվածի կունենա լիարժեք մշակված գործառույթներ և կկարողանա հավասարապես մրցակցել Viber և WhatsApp մեսինջերների հետ։

Ըստ համացանցում հայտնված կարծիքների՝ օգատտերերի մեծ մասը նշել է, որ մեծ հաճույքով կօգտագործի  հավելվածը։