Google-ն ուզում է, որ ձեր սմարթֆոնը ճանաչի տեղանքն ու մարդկանց դեմքերը (տեսանյութ)

Օրերս Google-ը հայտարարել է իր և չիպեր պատրաստող Movidius ընկերության համագործակցության մասին, որի արդյունքում կկատարելագործվի սմարթֆոնների՝ նկար ճանաչելու տեխնոլոգիան: Ներկայիս սարքերում նմանատիպ հնարավորությունները սահմանափակված են ամպային հավելվածներով, որոնք կապվում են արհեստական ինտելեկտով սերվերների հետ՝ ճանաչելու նկարի պատկերը կամ այլ գործողություններ կատարելու համար: Սակայն նոր համագործակցության շնորհիվ Android սարքերի մեջ տեղադրված Movidius’ MA2450 չիպը թույլ կտա տեսնել Google-ի տեղանքը՝ թույլ տալով դրանց ճանաչել և իդենտիֆիկացնել նկարները, ինչպիսիք են դեմքերը, փողոցի նշանները, առանց դրանք նկարելու և սպասելու անհրաժեշտության:

Տեխնոլոգիայի հեռանկարները մեծ են հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար. սմարթֆոնի` նկար ճանաչելու հնարավորությունը կարող է օգնել կույր մարդկանց կողմնորոշվել քաղաքային տարածություններում կամ շփվելու այլ մարդկանց հետ փողոցում: Սա ստեղծվել է որպես Google Translate-ի հավելված, որն աշխատում է օֆլայն և թույլ է տալիս օգտատերերին պահել հեռախոսը օտար լեզվով որևէ բառի վրա և էկրանին տեսնել թարգմանված տեքստը: Սակայն այս անգամ Google-ը որոշել է լուծել իրերը ճանաչելու հետ կապված բարդ խնդիրը, այլ ոչ միայն տեքստը:

Աղբյուրը՝ The Verge