Նեյրոցանցային ալգորիթմ Google–ի ձայնային օգնականում

Google-ի ձայնային օգնականը`  ձայնի իրատեսական սինթեզի համար կօգտագործի WaveNet նեյրոցանցային ալգորիթմ: Օգտատերերին հասանելի կլինեն վեց նոր, այդ թվում երաժիշտ Ջոն Լեջենդի ձայնը։

Ձայնային օգնականը կկարողանա միանգամից մի քանի  հարցում կատարել։ Բացի այդ նեյրոնային ցանցը հաշվի կառնի համատեքստը և օգտատիրոջ հետ երկխոսության նախորդ արտահայտությունները:

Google-ը նշել է, որ ընկերության մասնագետները այս տեխնոլոգիայի վրա աշխատել են  մի քանի տարի, իսկ հիմա   շարունակում են փորձարկումները և թեստավորումները։