Google-ը Apple-ին 1մլրդ դոլար է վճարել (տեսանյութ)

2014 թվականին Google-ը վճարել է Apple-ին 1 մլդ դոլար, որպեսզի վերջինս թույլ տա իրեն iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի վրա մնալ առաջնային որոնողական համակարգ: Այս տեղեկությունը ի հայտ է եկել վերջերս` Oracle Corp-ի կողմից, Google-ին հեղինակային իրավունքների խախտման մեղադրանքով ընթացող դատավարության ժամանակ:

Վաղուց էին շշուկներ պտտվում այն մասին, որ Google-ը ահռելի գումարներ է վճարում Apple-ին, երկկողմանի ստորագրված բացառիկ պայմանագրի համաձայն, սակայն մինչ այժմ ոչ մի կոնկրետ գումարի չափ կամ այլ տեղեկություն հանրային հնչեղություն չէր ստացել:

Oracle-ի իրավապաշտպան Անեթ Հերսթը դատավարության ժամանակ նշել է նաև, որ Apple-ը տոկոսներ է ստանում Google-ի ստացած շահույթից։

Apple-ի և Google-ի ներկայացուցիչներ հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ այս տեղեկությունների վերաբերյալ։

Աղբյուրը` Bloomberg