Google Pixel 3 XL-ն ավելի դանդաղ է աշխատում քան iPhone XS Max-ը

PhoneBuff պորտալը համեմատակն թեստ է անցկացրել  iPhone XS Max և  Pixel 3 XL   Google-յան սմարթֆոնների միջև:

Արդյունքում  iPhone XS Max-ը զգալիորեն  առաջ է անցել Pixel 3 XL-ից: Հավաստիանալու համար թեստը անցկացվել է մի քանի անգամ և ստեղծվել են սմարթֆոնների համար հավասար պայմաններ:

Պրոցեսորի աշխատանքով iPhone XS Max-ը  Pixel 3 XL-ից առաջ է անցել մոտ 1 րոպեով:   Google-ի սմարթֆոնն ունի նաև խնդիր՝ այն հիշողության մեջ չի պահպանում արդեն գործարկված հավելվածները, ինչը դժվարեցնում է դրանով աշխատելը: