Google Pixel 3XL-ը կստանա էկրանի հայտնի կտրվածքը

Google ընկերությունը ինչպես և շատ   Android արտադրողներ, որոշել է հետ չմնալ թրենդներից և իր թողարկվելիք սմարթֆոնների էկրանը սարքել հայտնի կտրվածքով:

Pixel 3XL-ի հնարավոր լուսանկարը հայտնվել է  Weibo սոցցանցում։ Google Pixel 3 և Pixel 3XL սմարթֆոնները օգտատերերի դատին են հանձնվելու 2018–ի աշնանը։ Կրտսեր մոդելը կստանա դիմային պանելի դասական դիզայն, իսկ ահա նրա ավագ եղբոր համար   Google–ը նախատեսել  է այս տարվա բոլոր թրենդներն ու նորամուծությունները։

Առաջին հայացքից սմարթֆոնը տգեղ է թվում, քանի որ կամերայի  օբյեկտիվները տեղադրված են իրար շատ մոտ և մյուս տարրերի համար էկրանի այդ հատվածում այլևս տեղ չի մնացել։

Pixel 3XL–ը հնարավոր է կրկնի    Pixel 2XL–ի ճակատագիրը։ Այս կրկնօրինակումներն առաջին անգամ չէ, որ Google–ն անում է` iPhone 7–ի հետևից ընկերությունը թողարկեց  առանց 3,5 մմ ականջակալի անցքի Pixel 2XL–ը։