Տարվա սկզբին Google–ը հայտարարեց, որ պատրաստվում է Google Play-ում աուդիոգրքերի բաժնի ստեղծել։
Ferra-ի փոխանցմամբ, Google-ը աուդիոգրքերի համար նոր գործառույթներ է թողարկել: Այսուհետ եթե լսելու ընթացքում օգտատերը դադար է տալիս, դրանից հետո բառը կլսվի ոչ թե կեսից, այլ ամբողջությամբ կամ նախադասության սկզբից։ Նորույթը նրա համար է, որպեսզի լսողը կարողանա հասկանալ՝ ինչի մասին է խոսքը:
Աուդիոգրքերը հնարավոր կլինի նաև արագացնել կամ դանդաղեցնել, ինչքան որ ցանկանում եք:
Իսկ «Ընտանեկան գրադարան» բաժնում հնարավոր կլինի կիսվել գրքերով: Բաժինը հնարավորություն է ըձեռում ստեղծել 5 օգտատիրոջից կազմված խումբ, որտեղ, հրատարակողի թույլտվությամբ, կարելի է կիսվել աուդիոգրքերով: Հավելենք նաև, որ «ընտանեկան գրադարան» բաժինը արդեն հասանելի է 13 երկրներում՝ Ռուսաստանում, Բելգիայում, Իտալիայում, Մեքսիկայում, Չիլիում: