Google ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ այսուհետ Google Play-ը նոր ու փոփոխված դիզայնով կներկայանա օգտատերերին:
Նման փոփոխությունները սպասվում էին դեռևս 2018-ի սկզբին, երբ ընկերությունը ներկայացրեց Android աշխատանքային սեղանի փոփոխությունը, մասնավորապես՝ կողային դիզայնի փոփոխությամբ: Նորույթը դեռևս հասանելի է քիչ թվով օգտատերերի համար, քանի որ գտնվում է թեստավորման փուլում:
Ավելի վաղ Google-ը տեղեկացրել էր, որ հավանաբար 1.5-2 տարվա ընթացքում հանրաճանաչ Hangouts-ը կփակվի բոլորի համար, բացառությամբ կորպորատիվ օգտատերերի: