Google-ի առանց վարորդի ավտոմեքենաները կհայտնվեն Վաշինգտոնի փողոցներում

Google-ի առանց վարորդի մեքենաների արտադրանքը շարունակում է զարգանալ և ընդլայնել աշխարհագրությունը: Ընկերությունը հայտարարել է, որ ընտրել է Կիրկլենդը (Վաշինգտոն նահանգ)՝ որպես ինքնավար մեքենաների փորձարկման կենտրոն: Ինչպես ակնկալվում է, Google ռոբոմեքենաները փետրվարի վերջին կհայտնվեն Կիրկլենդի ընդհանուր օգտագործման փողոցներում:

Անցած տարի Google-ի այս նախագիծն առաջին անգամ դուրս եկավ Մաունթին Վյուի (Կալիֆորնիա) տարածքից, որտեղ գտնվում է ընկերության շտաբը՝ սկսելով ինքնավար մեքենաների փորձարկումը Օստինում (Տեխաս):

robom2

Վերջին վեց տարիներին Google ռոբոմեքենաները ԱՄՆ-ի ճանապարհներին վարել են 2,25 մլն կմ, ինչը թույլ է տվել զգալիորեն կատարելագործել ինքնավար մեքենաների ղեկավարման համակարգը: Այժմ ռոբոմեքենաները կարող են տարբերել հարյուրավոր տարբեր առարկաներ միաժամանակ փոքր տարածության մեջ, նույնիսկ եթե նրանք տեղակայված են՝ ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների համաձայն:

Աղբյուրը՝ Mashable