Ոչխարներն օգնում են լուսանկարել տեղանքները Google Street View-ի համար

Google Street View-ն հնարավորություն է տալիս վիրտուալ շրջագայություն ունենալ աշխարհի գրեթե բոլոր վայրերում: Սակայն կան վայրեր, որտեղ Google-ը դեռ չի հասել: Օրինակ Ֆարերյան կղզիների բնակիչները շատ են ուզում գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը և չեն սպասել, մինչև Street View-ն նկարահանի տեղանքը` Անտլանտյան օվկիանոսում գտնվող 18 կղզիները: Նրանք ստեղծել են իրենց սեփական ծառայությունը, որը կոչել են Sheep View 360:

Բնակիչներից մեկը հատուկ նկարահանող հարմարանք է ամրացրել արածող ոչխարների գլխին: Ի դեպ, Ֆարերյան կղզիներում ապրում է 48 700 մարդ, ովքեր ընդհանուր առմամբ պահում են 80 000 ոչխար:

Կղզիներով թափառող կաթնասունները նկարահանում են համայնապատկերներ ու ֆիքսում GPS-կետերը: Գաղափարի հեղինակն էլ հավաքում է տվյալներն ու տեղադրում դրանք Street View-ում:

Արված աշխատանքը կարող եք տեսնել այստեղ: