Google-ը փորձում է գնել Yahoo-ին

Google-ը՝ աշխարհի ամենամեծ որոնողական հսկան և Alphabet Inc.-ի ստորաբաժանումը, փորձում է գնել ինտերնետի պիոներ և աշխարհում մեդիա և նորությունների ամենահաճախելի կայքը` Yahoo-ն: Այս մասին հայտնում է Bloomberg լրատվականը:

Այլ հավանական գնորդ է համարվում  Verizon Communications-ը` ԱՄՆ-ի ամենամեծ բջջային օպերատորը: Yahoo-ի հիմնական բիզնեսը գնելու իրենց ցանկությունն են հայտնել նաև AT&T-ն, Microsoft-ը և ևս մի քանի այլ խոշոր ընկերություններ, սակայն այժմ նրանք դուրս են եկել հավանական գնորդների ցուցակից:

Հիշեցնենք, որ Yahoo-ն գնելու նախնական հայտերի ընդունումը վերջանում է ապրիլի 11-ին: Սրա մասին հայտնել էին անցած շաբաթ: Հաղորդվում է նաև, որ Verizon-ը, ծանոթանալով ընկերության ֆինանսական փաստաթղթերի հետ, պատրաստ է այն ձեռք բերել 8 մլրդ. դոլարով: Իսկ Yahoo-ի ճապոնական բիզնեսը գնահատվել է 8.5 մլրդ դոլար:

Աղբյուրը` Bloomberg