Google–ը պատրաստվում է ստեղներով հեռախոսների համար օպերացիոն համակարգ թողարկել

Google-ը 22 մլն դոլար է ներդրել հին` ստեղներով հեռախոսների  հաար օպերացիոն համակարգ թողարկելու գործում։ Այն ստացել է  KaiOS անվանումը։  Համակարգն աշխատում է Nokia 8110 4G-ով, որը ներկայացվել էր 2018 թվականի փետրվարին:

«Ներդրումների շրջանակներում KaiOS-ը կաշխատի Google-ի ծառայությունների՝ KaiOS-ով աշխատող մի քանի սարքերի ինտեգրման ուղղությամբ, ինչպիսին են որոնումը, քարտեզները, YouTube-ը և  ձայնային օգնականը»,- նշում է պարբերականը:

Ֆինանսավորումը կարող է արագացնել մշակումը և KaiOS-ով աշխատող հեռախոսները ներմուծել զարգացող տնտեսություններով երկրներ, որոնց բնակիչները դեռևս չեն կարողանում օգտվել համացանցի։ Այս մասին ասել է KaiOS- ի գլխավոր տնօրեն Սեբաստիեն Կոդվիլը:

Հնդկաստանում KaiOS համակարգն առաջ է անցել Apple-ի iOS-ից՝ երկրորդ ամենատարածված սարքտ դառնալով Android-ով աշխատող սմարթֆոններից հետո: Ընկերությունը հաղորդել է, որ KaiOS-ով 40 մլն հեռախոսն է մատակարարվել Հնդկաստանին: Counterpoint Research-ի հաշվետվության համաձայն՝ 2018 թվականի առաջին եռամսյակում այս համակարգով հեռախոսների մատակարարման ծավալներն աճել են 11.400 տոկոսով՝ մինչեւ 23 մլն օրինակ: