Google-ի AI-ը երկրորդ մրցաշարում հաղթեց աշխարհի չեմպիոն Լի Սեդոլին

Արդեն երկրորդ մրցաշարն է, ինչ Google-ի AI-ը նորից հաղթում է Go-ի աշխարհի չեմպիոն Լի Սեդոլին (Lee Sedol): AI-ից պահանջվում է հաղթել ևս մեկ անգամ, և այն կթագադրվի որպես չեմպիոն:

AI-ն (AlphaGo) արդեն երեք անգամ հաղթել է Եվրոպայի Go-ի չեմպիոն Fan Hui-ին 5 խաղերի ընթացքում, բայց Սեդոլը ավելի ուժեղ մրցակից էր հանդիսանում, քանի որ երկար տարիներ առաջատար դիրքերում էր աշխարհի Go-ի մրցաշարերում:

Սակայն այս պարագայում Սեդոլի հաղթանակի շանսերը գնալով նվազում են: Երեք խաղ է մնացել, որոնք տեղի կունենան մարտ 12-ին, 13-ին և 15-ին:

Աղբյուրը՝ gizmodo