GoPro-ի երկու նոր տարբերակ կթողարկվի

Photo Rumors կայքում հրապարակվել է երկու նոր՝ GoPro Hero 8 և GoPro Max 360 տեսախցիկների լուսանկարները: Դրանք հանրության դատին են ներկայացվելու սեպտեմբերին:

Լուսանկարներից կարելի է ենթադրել, որ GoPro Hero 8-ն օգտատերերին կհասնի նոր՝ բարձրախոսը միացնելու տուփով, լուսադեոդային լուսավորիչով և հավելյալ էկրանով: Լուրեր են պտտվում, որ Hero 8-ը կկարողանա նկարահանել 4K ձևաչափով՝ վայրկյանում 120 Full HD կադր:

Մյուս նորույթը՝ GoPro Max-ը, կփոխարինի GoPro Fusion 360 մոդելը: Վերջինս թողարկվել է 2017 թվականին: