LG-ն թողարկել է շատ թեթև Gram նոութբուքները

LG ընկերությունը ներկայացրել է Gram շարքի նոր մոդելներ, որոնք բավական նման են Apple-ի MacBook Air նոուբուքներին։ Սարքերն աշխատում են Windows 10 օպերացիոն համակարգով և վաճառվում են Microsoft Store-ի օնլայն խանութում։

Նոութբուքներն ունեն 14 դյույմանոց էկրան, որի թույլատրությունը 1080р է։ Քաշը 980 գրամ է՝ ավելի թեթև, քանի 11 դյույմանոց Macbook Air-ը։

Gram-ի բազային մոդելը (13 դյույմ, Intel Core i5 պրոցեսոր, 128 ԳԲ ներքին, 8 ԳԲ օպերատիվ հիշողություն) կարժենա 899 դոլար, 14″ էկրանով, Core i5 պրոցեսորով ու 128 ԳԲ հիշողությամբ մոդելը՝ $999, իսկ 14″ էկրանով, Core i7 պրոցեսորով ու 256 ԳԲ հիշողությամբ տարբերակը՝ $1399։

Նոութբուքի թերություններից է այն, որ ստեղնաշարը չի լուսավորվում, ինչպես նաև նաև SD-քարտի հնարավորություն։

Աղբյուրը՝ The Verge