Granatus Ventures-ը ներդրում է կատարել IntelinAir ընկերությունում

Granatus Ventures հայկական վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել IntelinAir ընկերությունում, որը կենտրոնացած է թվային գյուղատնտեսության վրա։ IntelinAir–ը ֆերմերներին անօդաչու սարքերի օգնությամբ բարձրորակ լուսանկարներ է անում, տրամադրում է տնտեսությունների «տոմոգրաֆիկ պատկերը», ինֆորմացիա, տվյալներ  բերքատվության, ոռոքման և այլ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։ Ներդրման չափը չի հրապարակվում։

Granatus Ventures-ի խորհրդատու և համապատասխանության մասնագետ Դավիթ Բաբայանը  itTrend.am-ի հետ զրույցում կարևորեց Հայաստանում ագրոբիզնեսի զարգացման գործում IntelinAir-ի գործունեությունը.

«Այս ընկերությունում ներդրման գրավիչ պատճառներից  մեկը գործունեության ոլորտն է, որն էապես կարևոր է ագրոբիզնեսի զարգացման համար։ Այն օգնում է օպտիմալացնել ֆերմերերի աշխատանքը, խնայողություններ անել և ավելի արդյունավետ դարձնել նրանց գործունեությունը։ 

Ներդրումներ կատարելիս մեծ ուշադրություն ենք դարձնում թիմին, IntelinAir-ը Հայաստանում ունի վստահելի թիմ , որի հանդեպ վստահությունը առիթ դարձավ  համագործակցության, ինչպես նաև կարոևոր դերակատարություն ունեցավ համահիմնադիրների ազգությամբ հայ լինելու հանգամանքը»։

IntlinAir-ը  հիմադրել են ամերիկահայ գործարար Ալ Եսայանը, գիտնականներ Նաիրա Հովակիմյանը, Արա Նեֆյանը 2015–ին ԱՄՆ–ում։ Թիմի հայաստանյան մասնաճյուղը զբաղվում է ծրագրային ապահովմամբ, ալգորիթմների մշակմամբ:

itTrend-ի հետ զրույցում Նաիրա Հովակիմյանը նշեց, որ ստացած ներդրումն օգտագործվելու է հայաստանյան թիմի ընդլայնման ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանում թվային ագրոբիզնեսը զարգացնելու և առաջ մղելու նպատակով։

Նունե Գրիգորյան