Facebook-ը կտունգանվի կես միլիոնով ֆունտ ստերլինգով

Մեծ Բրիտանիան որոշել է տուգանել  Facebook-ին   Cambridge Analytica-ի ու տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալի համար:

Տուգանքի չափը կառավարությունը սահմանել է  500 000 ֆունտ ստերլինգ (մոտ 565 հազար եվրո)։ Նման որոշման է հանգեցրել այն փաստը, որ սոցցանցը չի կարողացել կատարել իր պարտականությունը՝ ապահովագրել  օգտատերերի տվյալները, ինչով և խախտել է Մեծ Բրիտանիայի օրենքները:

Ի դեպ՝ Facebook-ին հնարավորություն է տրված  վիճարկել տուգանքի մասին որոշումը։ Ի պատասխան՝ ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ դեռ  կստուգեն բրիտանական գերատեսչության զեկույցը և մոտ ժամանակներս կպատասխանեն մեղադրանքներին։

565 հազար եվրո տուգանքը այնպիսի ընկերության համար, ինչպիսին Facebook-ն է, մեծ չի։ Սակայն, դա առավելագույն տուգանքն է, որը կարող է Բրիտանիան  պահանջել։

Ավելի վաղ սկանդալ էր ծավալվել սոցցանցի շուրջ, երբ պարզ էր դարձել, որ Cambridge Analytica-ն հասանելիություն էր ստացել սոցիալական ցանցի 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալներին: