Gresso-ն թողարկում է iPhone 6s Diva՝ ոսկուց և ադամանդներից

Լյուքս դասի հեռախոսների և աքսեսուարների արտադրող Gresso ընկերությունը մարտի 8-ին ընդառաջ ներկայացրել է iPhone 6s by Gresso Diva կանացի հավաքածուն: Սմարթֆոնները զարդարված են փորագրություններով, ադամանդներով (4 ադամանդ՝ 0,01Կ), 5-րդ դասի տիտանով և 18 կարատանի սպիտակ և դեղին ոսկով: Այս մոդելից կարտադրվի ընդամենը 999 նմուշ:

Հավաքածուն ներառում է չորս տարբերակ, որոնք տարբերվում են ադամանդներով, պատկերներով, փորագրություններով, ինչպես նաև ոսկու գույնով: 128 ԳԲ ներքին հիշողությամբ iPhone 6s by Gresso Diva-ի գինը կազմում է 250 000 ռուբլի՝ առանց ադամանդի մոդելի և 280 000 ռուբլի՝ ադամանդով մոդելի համար:

Աղբյուրը՝ Gresso