Նոյեմբերի 25-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) տեղի կունենա գյումրեցի դպրոցականների կողմից պատրաստված համակարգչային խաղերի ցուցադրությունը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը ԳՏԿ-ի հետ համատեղ այս տարվա ամռային արձակուրդների ընթացքում Գյումրիի 11-18 տարեկան աշակերտների համար կազմակերպել էր ամառային դպրոց ծրագիրը, որի ընթացքում դպրոցականները սովորել էին KODU միջավայրում խաղերի պատրաստում և վեբկայքերի պատրաստում: Ամառային դպրոցին մասնակցել էին Գյումրիի տարբեր դպրոցների 200 աշակերտներ:
Ծրագրի նպատակն է աշակերտների մոտ զարգացնել թիմային աշխատանքի, ինչպես նաև գործարար ներկայացումներ իրականացնելու հմտություններ: Դասընթացը ներառում էր նաև գործնական աշխատանքներ՝ համապատասխան տեսական գիտելիքները ամրապնդելու և կիրառելու նպատակով:
Նոյեմբերի 25-ին աշակերտները հնարավորություն կունենան ներկայացնել ամառային դպրոցի արդյունքները՝ իրենց կողմից պատրաստված խաղերը: Գյումրու նորարար դպրոցականների աշխատանքները դիտելու համար հրավիրվում են բոլոր հետաքրքված անձինք: