Պետությունը պետք է ընկերույթուններին ներկայացնի արտասհմանյան շուկաներում․ Հակոբ Արշակյան

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ պետությունը հանձն  է առնու տեղական ընկերությունները ներկայացնել արտասահմանյան շուկաներում, ինչը այս ոլորտի համար կարելի է համարել հեղափոխական։

Նպատակին հասնելու համար նախարարության ներսում կստեղծվի երկու ուղղությամբ աշխատող ստրատեգիական թիմ։

«Ես առաջիկայում  առիթ կունենամ այդ մասին խոսելու բարձր տեխնոլոգիական ու ռազմարդյունաբերական համայնքի հետ, մենք ստեղծելու ենք արտադրանքների, ծառայությունների, նաև մեր գիտահետազոտական ներուժի ուսումնասիրման հարթակներ, որոնց վաճառքի ուղղությամբ աշխատելու ենք դրսի շուկաների մեր գործընկերների հետ»,- նշել է նա։

Ի դեպ՝ նախարարի խոսքով, վաճառ ասելով, նա նկատի ունի նաև տեխնիկայի և տեխնոլոգիաների փոխանակումը։ Նույնը նաև տեղի կունենա ռազմաարդյունաբերական ոլորտում։