Apple–ը ավարտել է Apple Heart Study նախագիծը. սպասեք շնորհակալական ծանուցումներին

Apple-ը սկսել է իր օգտատերերին ծանուցումներ ուղարկել Apple Watch–երի համար նախատեսված  Apple Heart Study  նախագծի ավարտի մասին։ Սթենդֆորդի համալսարանի հետ համատեղ ծրագիրը մեկնարկել էր 2017 թվականին։

Complete Survey  կոճակը սեղմելուց հետո օգտատերերը կտեսնեն Սթենդֆորդի համալսարանի բժշկական ստորաբաժանման կայքը։ Օգտատերերին առաջարկվում է լրացնել հարցաթերթիկը նախագծի ավարտը հաստատելու համար։

Այս ծանուցումը ստանալու են բոլոր օգտատերերը։ Նախագծի մասնակիցներն այնքան շատ են, որ ծանուցումներ ուղարկելու գործընթացի կտևի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31–ը։