IOS-ում սխալի պատճառով Siri ձայնային օգնականը կարողանում է կարդալ թաքցրած նամակները

IOS-ում հայտնված խոտանի պատճառով Siri ձայնային օգնականը կարողանում է կարդալ թաքցրած ծանուցումները:

Ձայնային օգնականը կարդում է WhatsApp, Messanger, Viber, Telegram մեսինջերների նամակները։ Պատկերն այլ է  iMessage-ում, այստեղ, նամակը կարդալու համար, պետք է ապակոդավորել սմարթֆոնը:

Հիշեցնենք, որ iOS 11-ում ներառված գործառույթի շնորհիվ Iphone X սմարթֆոններում կարելի էր գաղտնագրել նամակները և ծանուցումները։

Ընկերությունը տեղյակ է խնդրի մասին և աշխատում է արագորեն լուծել այն։