HomePod–ն այսուհետ կթողարկվի այլ բրենդի անվան ներքո

2018 թվականին Apple ընկերությունը թողարկեց իր առաջին խելացի բարձրախոսը՝ HomePod–ը։ Նոր տարբերակն իր մրցակիցների արտադրանքից տարբերվում էր ոչ միայն բարձր գնով, այլև դրանում գործածված տեխնոլոգիական լուծումներով։ Ըստ 9to5Mac-ի տվյալների՝ Apple-ը ծրագրում է թողարկել ևս մեկ տարբերակ, արդեն այլ բրենդի անվան ներքո։ Ենթադրվում է, որ նոր բարձրախոսը կթողարկվի Beasr անունով և կարժենա 199 դոլար։

Նոր խելացի տարբերակը կստանա Apple-ի և Beast-ի մի շարք առանձնահատկություններ։  Դեռևս հայտնի չէ, արդյո՞ք նոր HomePad-ը կստանա Siri ձայնային օգնականի հնարավորությունները, թե՞ կմնա սովորական երաժշտական աքսեսուար, որը միանում է  սմարթֆոնին՝ անլար տարբերակով։